Կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին. Արցախի ՄԻՊ
![]() 329 Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 18:44 Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին երեկ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները. ընդ որում, կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի հասցվել։ Սակայն հստակ է, որ կրակոցներով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին, վախի մթնոլորտ ձևավորելու համայնքներում և խաթարելու բնակչության բնականոն կյանքը։ Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 20-ին կրակել են նաև Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը և առաստաղը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տանտերերը հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին և ծանոթացել միջադեպի հանգամանքներին։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
