«Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն»․ ի՞նչ ունենք հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»
![]() 236 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 08:52 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն». ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է երեք տարի: Թերևս երեք տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հենց այս օրերին Հայաստանում կրկին բողոքի ակցիաներ են լինելու, և արդեն պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ ի՞նչ ունենք թավշյա հեղափոխությունից եւ Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց: Սկսենք այն դրական քայլերից, որոնք իրականացրել է այս կառավարությունը: Աշխատավարձերի բարձրացում. ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108 հազար դրամ, 2020-ի հունվարի 1-ից Երևանի շտապ բժշկական օգնության շուրջ 950 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10%-ով, իսկ, առհասարակ, 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչև68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: 2019 թվականին կառուցվել եւ հիմնանորոգվել է 350 կմ որակյալ ավտոճանապարհ, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն՝ կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: Այս կառավարության կողմից փորձ է եղել խթանելու ծնելիությունը՝ երեխայի ծնվելու համար նախատեսված գումարի չափն ավելացնելով: Մասնավորապես, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը դարձել է 300 հազար դրամ, խնամքի նպաստը կրկնապատկվել է: Սրանք այն դրական քայլերն են, որոնք արձանագրվել են կառավարության աշխատանքի արդյունքում: Սակայն այս ֆոնին ունենք նաև լուրջ ձախողումներ՝ ժողովրդավարությունից նահանջ, ագրեսիվ հարձակում իրավապահ համակարգի՝ մասնավորապես՝ դատական իշխանության նկատմամբ, պրոֆեսիոնալների դուրս թողում պետական համակարգից և այլն: Բայց այն կորուստների ֆոնին, որ արձանագրել ենք՝ որպես երկիր, վերը նշված դրական քայլերն արդեն կարևորություն չեն ներկայացնում: Այսօր ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, մոտ 4 հազար զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, Հայաստանի անվտանգության սպառնալիք, արտաքին դաշնակիցների բացակայություն կամ պակաս, երկրի ներսում՝ ատելության մթնոլորտ, սևի ու սպիտակի բաժանում... Իհարկե, սա այս կառավարության երեք տարվա աշխատանքի արդյունքի խիստ համառոտ պատկերն է, բայց կորուստներն անչափելի են՝ ի հակակշիռ ձեռքբերումների»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
