Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
![]() 361 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 21:40 Այսօր Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։ Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։ Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հոր խոսքով այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում: Ամեն անգամ այցելելով կհասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների համար էլ մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով... Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով իր խմբով և Բերդավանցի զոհված տղաների ընտանիքների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին՝ այցելելով քաջարի ու անմահ հերոսների շիրիմներին ։ Խունկ և աղոթք մեր նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար: ![]() ![]() ![]() |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12



