Ավտովթար՝ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կա զոհ
![]() 378 Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 10:56 Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1987 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։ Փրկարարները Հ․ Ե․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Zafira» ավտոմեքենայի գազի բալոնի փականը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
