Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նկար՝ օկուպացված Արցախից». Էդգար Էլբակյան

«Նկար՝ օկուպացված Արցախից». Էդգար Էլբակյան
399
Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 09:16

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկար՝ օկուպացված Արցախից
• Վեց օր առաջ Սյունիքից նկարել եմ օկուպացված Արցախը։ Խիստ խորհրդանշական նկար է։
• Կենտրոնում՝ անտառապատ ձորալանջին, պատմական Մելիքի գոմ գյուղն է՝ Սյունիքի և Արցախի (Խամսայի) մելիքությունների սահմանը։ Մինչև 2011թ․ գյուղը մտել է Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր համայնքի մեջ, հետո ապաբնակեցվել է։
• Ներքևում՝ Հակարի գետի ափով իջնող ճանապարհի վրա շարված «կոկիկ ավերակները», հայտնի «Ստռոյկան» են, որը Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն սկսեցին սարքել 1989թ-ից՝ ջանալով խափանել այդ տարածքով Կոռնիձորից դեպի Շուշի նացող Սյունիք-Արցախ այլընտրանքային ճանապարհը։
• Մելիքի գոմից դեպի հարավ-արևելք («հետև ու աջ») գտնվող սուրուլիկ լեռը Քարինգն է (1952.6 մ), որի ստորոտում արդեն Հադրութի շրջանի Արփագետիկ գյուղն է։ Իսկ ամենահեռվում Դիզափայտն է՝ Կատարո վանքով։
• Այս բոլոր տարածքներն աննվաճ էին մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ը։ Կապիտուլյացիոն համաձայնագրով սրանք հանձնվեցին թշնամու զինված ուժերի ժամանակավոր օկուպացիային։
• Այդ «ժամանակավոր»-ի ժամանակն էապես քչացնող արգասաբեր շաբաթ եմ մաղթում բոլորիդ»: