«Հայտնի շրջանակների հայտարարությունները կրում են սադրիչ բնույթ». Վլադիմիր Վարդանյան
![]() 298 Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 15:00 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, թեև այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցին (տեսանյութը՝ մեկնաբանություններում), այդուհանդերձ, կարևոր եմ համարում վերստին ընդգծել այն՝ նշելով հետևյալը. հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելը համապատասխանում է Սահմանադրության տառին և ոգուն։ Այս թեմայով հայտնի շրջանակների հայտարարություններն իրականությունից հեռու են ու կրում են սադրիչ բնույթ: Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու օրը: Միաժամանակ, Սահմանադրության նույն հոդվածը հստակ շեշտադրում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ընդ որում՝ Կառավարության անդամների մասով Սահմանադրությունը որևէ տարբերակում չի նախատեսել, իսկ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության անդամ է նաև վարչապետը: Հետևաբար վարչապետի հրաժարականի և, որպես հետևանք, Կառավարության հրաժարականի պարագայում՝ վարչապետը, որպես Կառավարության անդամ, ոչ միայն կարող է, այլ անգամ պարտավոր է շարունակել կատարել վարչապետի պարտականությունները: Հորդորում ենք «շահագրգիռ ուժերին» զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և կենտրոնանալ բովանդակային քարոզարշավ կազմակերպելու վրա»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
