Փաշինյանը Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է. «Հրապարակ»
![]() 326 Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է․ սպասում է ընտրությունները հորով-մորով անեն՝ ողջ ուժով լծվի այդ գործին։ Փաշինյանի և Մարությանի հարաբերությունները սկսել են լարվել դեռ մեկ տարի առաջ, իսկ պատերազմից հետո ընդհանրապես շփում չկա՝ Կարգին Հայկոն, պարզվեց, թիմում քչերից է, որ չի ուզում Փաշինյանի մեղքերի պատասխանատվությունը կիսել։ Փաշինյանը տևական ժամանակ է՝ ուզում է նրանից ազատվել, բայց ձևը չէր գտնում։ Կարելի էր գործող ավագանու կազմից մեկով նրան փոխարինել՝ անվստահություն հայտնելով, բայց քիչ թե շատ ունակ մարդ չկա․ ցուցակ կազմելիս երկու քայլ այն կողմ չեն մտածել։ Հիմա որոշել են օրենսդրական փոփոխությամբ հեռացնել քաղաքապետին։ Այնքան վստահ են հաղթանակի հարցում, որ նախատեսում են Երևանի վարչատարածքային բաժանումը փոխել, իսկ համայնքի խոշորացումից հետո ՏԻՄ ընտրություններ պետք է կայանան։ Իրենց հաշվարկով, աշնանը ընտրություն կանեն, այդ պաշտոնում Փաշինյանը տեսնում է Տիգրան Ավինյանին, իսկ նրա փոխարեն փոխվարչապետ կնշանակվի Սուրեն Պապիկյանը, թեև Արսեն Թորոսյանն էլ է հավակնում այդ պաշտոնին։ Նոր վարչատարածքայինով կարող է Փարաքարը կամ Արգավանդը միացվել Երևանին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
