«Դատավոր Հովհաննիսյանը քաղաքական պատվերներ չի կատարում, ինչն այս իշխանության համար ընդունելի չէ». Արամ Վարդևանյան
![]() 358 Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 16:08 Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ գործընկերներ, այսօր ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկատվություն, որ Հայաստանի լավագույն և ամենապատրաստված ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ Արման Հովհաննիսյանի նկատմամբ Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է հարուցել։ Իսկ հիմա խնդրում եմ ավելի ուշադիր, ըստ մամուլի՝ իբրև հիմքը «Սիսական» ջոկատի հրամանատար, Արդարադության նախարարության համապատասխան վարչության և հենց նախարարի փոխարեն երեք պատերազմների մասնակից գնդապետ Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու ծայրահեղ անհիմն միջնորդության մերժման հարցն է։ Նորություն չէ, որ դատավոր Հովհաննիսյանը քաղաքական պատվերներ չի կատարում, ինչը, իհարկե, այս իշխանության համար ահավոր ընդունելի չէ, դատավոր Հովհաննիսյանը պարզապես իրականացնում է՝ արդարադատություն։ Այդ գործով դատական նիստը պետք է լիներ դռնբաց, որ բոլորի համար հասկանալի լիներ թե ինչ խայտառակ, ոչնինչ չներկայացնող միջնորդություն էր ներկայացվել և առհասարակ ինչ անհեթեթ, ապօրինի քրեական գործի մասին է խոսքը։ Այդ նիստը պետք է բաց լիներ, որ բոլորին պարզ լիներ, որ հենց Դատախազը նույնիսկ չէր տարբերում Կառավարության կառուցվածքը՝ Ազգային ժողովից ու դրանց առնչության բացակայությունը մեղսագրվող արարքներին։ Դատավոր Հովհաննիսյանի դատական ակտի դեմ ո՛չ ձևական և ո՛չ էլ բովանդակային առարկություն հնարավոր չէր ներկայացնել՝ միակ տարբերակը այս իշխանությանը բնորոշ պրիմիտիվ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆ Է։ Իսկապես ԱՄՈԹ Է։ Մեկ հանգամանքն է ինձ մտահոգում, որ հետագայում այս իշխանության ներկայացուցիչների գործերը պատահաբար մակագրվեն Դատավոր Հովհաննիսյանին, վերջինս նորից արդարադատություն է իրականացնելու․․․ չնայած իրենց գործերը չպետք է այսպիսի ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ մակագրվեն»։ |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24

