«Այս հարցը մնում է քննադատության և կոչերի մակարդակում». Աննա Կոստանյան
![]() 290 Երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ., 17:24 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից «վերականգնման» անվան տակ ապամոնտաժվում և ոչնչացվում է հայկական մշակութային արժեքներից մեկը՝ օկուպացված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարը։ Մի ազգ, որի դեմ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ամենաբարձր պետական մակարդակով ատելություն է տարածում, չի կարող վերականգնել նրա մշակութային արժեքները: Նպատակը շատ պարզ է՝ ջնջել հայկական ներկայությունն ու հետքը այս տարածաշրջանում: Արցախում հայկական քրիստոնեական մշակույթն այլոց վերագրելու որդեգրած քաղաքականությունը բազմիցս քննադատության է ենթարկվել պատմաբանների և մշակութաբանների կողմից։ Սա է պատճառը նաև, որ Ադրբեջանը մինչ օրս թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խմբին այցելել տարածաշրջան՝ հայկական մշակութային արժեքների դեմ ամենօրյա վանդալիզմը կանխարգելելու նպատակով: Ավաղ, այս հարցը մնում է քննադատության և կոչերի մակարդակում, մինչդեռ միջազգային մակարդակում գործնական քայլեր գրեթե չեն արվում կամ առնվազն տեսանելի չեն, այլապես ինչո՞ւ է ադրբեջանական այս կործանարար գործունեությունը շարունակվում: Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին», Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), Կապույտ վահան միջազգային կազմակերպությանը, որոնց նպատակն է հակամարտության գոտում գտնվող ժառանգության պահպանությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հայկական մշակութային արժեքները փրկելու համար: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
