«Անօթևան մնացած քաղաքացիների բնակավորման խնդիրը պիտի լինի պետության առաջնահերթությունը». Սենոր Հասրաթյան
![]() 304 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 17:41 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ունեցել ենք Հայրենիք՝ մեծ ու անծայրածիր, անգամ, ասում են՝ ծովից ծով... Հետո այդ Հայրենիքը դարերի հարվածներից քերվելով՝ մաշվել և դարձել է ավելի փոքր, գրեթե մի մատնաչափ... Հերիք չէ, փոքրացել է, ժամանակ առ ժամանակ կորցրել է նաև ինքնուրույնությունը... Կորցրել է, որովհետև մոռացել է իր ներսի ամրության մասին և հայացքով շրջվել մե՛կ դեպի հյուսիս, մե՛կ դեպի արևմուտք... Կորցրել է, որովհետև, երբ թշնամին զավթել է մեր գյուղն ու քաղաքը, նրանց փոխարեն նորն ենք կառուցել, բայց արդեն ոչ թե իր նախկին տեղում, այլ Հայրենիքից մնացած մի փոքր հատվածում... Արդյունքում ունեցել ենք ՆՈՐ բայազետներ, ՆՈՐ գետաշեններ, ՆՈՐ ավետարանոցներ, ՆՈՐ թաղավարդներ... Ու այդպես շարունակ, ՆՈՐԱՆԱԼՈՎ՝ փոքրացել և դարձել ենք մի մատնաչափ... Հ. Գ. Միանշանակ է, որ բռնատեղահանման արդյունքում այսօր անօթևան մնացած քաղաքացիների բնակավորման խնդիրը կա ու պիտի լինի պետության թիվ մեկ առաջնահերթությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ խնդիրը լուծելով՝ մենք պետք է մարդու մեջ թուլացնենք վաղ թե ուշ իր ծննդավայր վերադառնալու հույսն ու վճռականությունը... Գոնե այս անգամ մենք դա չպետք է անենք... Հայը պետք է հավատա իր ուժերին և գործի հանուն վերադարձի...»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
