«Ազգային ժողովն ի դեմս իրանց, կրկես են դարձրել». Գևորգ Պետրոսյան
![]() 203 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 12:36 «Ասում ա՝ մենք Վարդան Մամիկոնյանի ցեղից ենք: Արա՛, դու «Ցռան Վերգոյի» ցեղից ես, ի՞նչ Վարդան Մամիկոնյան: Եթե ուզում ես իմանաս Ցռան Վերգոն ովա՞, «Սասունցի Դավիթ» էպոսը կարդա»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթին, ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Մեկնաբանելով ԱԺ իմքայլականների գործունեությանը, պատգամավորն ասաց. «Ի՞նչ են անում սրանք ԱԺ-ում՝ ի՜նչ աճպարարություն, ի՜նչ խուժանություն, ի՜նչ այլանդակություն՝ ժողովրդի հանդեպ... Ազգային ժողովն, էսօր, ի դեմս իրանց, կրկես են դարձրել: Ինքը հրաժարական ա տալիս, որի մասին ես մի անգամ էլ եմ ասել՝ մեյմունություն ա: Էս մարդը հրաժարական է տալիս, հետո լայվա մտնում իրա եսիմ որտեղից ու ասսում ա՝ ես նորից առաջադրվելու եմ, հետո էլ՝ ես երկու անգամ չեմ ընտրվելու... Սա լրիվ թքել ա խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի վրա: Ա՛յ տղա, Նիկոլ, դու արդեն ԱԺ-ի գործողություններն ես որոշո՞ւմ, սա արդեն իշխանության յուրացման յուրօրինակ դսևորում ա»,- նշեց Գ. Պետրոսյանը: Դիմելով քաղաքացիներին՝ նա հորդորեց. «Հարգելի ազգաբնակչություն, խնդրում եմ՝ սրա յալանչիությանը ուշադիր եղեք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
