«Այդ հանձնաժողովն այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը». Արմեն Աշոտյան
![]() 195 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 17:16 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ 2019-ի մայսիս 20-ին՝ դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում, կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտն «Արցախում դավադիր «Մեզ բոլորիս հուզող հարցերի» նկատմամբ հետաքրքրությունը վստահաբար չէր կարող սահմանափակվել միայն օրենսդիրում ցեցոտած ուսապարկերի շրջանակով։ Բոլորս էլ շահագրգիռ էինք, որպեսզի հերթով պայթեցվեին ապրիլյան պատերազմի վերաբերյալ իշխանական քարոզչության կողմից 2016-ից ի վեր փչված բոլոր փուչիկները, թեև վստահ էինք, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական շահերի հարց էր, և իրական նպատակն ապրիլյանի թեմայով հերթական շահարկումներ հրահրելն էր և Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուղղությամբ քարոզչական սուր ճոճելն էր։ Ամբողջ 2 տարի քոչարյանանդոներն ու մյուս ուսապարկերը մեզ հավաստիացնում էին, թե իրենք արժեքավոր աշխատանք են կատարում և խոստանում էին կարևոր բացահայտումներ, չնայած այդ ընթացքում իրենց իսկ կողմից հերքվեցին նախկինում տարածված բազմաթիվ միֆեր՝ բահերով կռվող զինվորների, սննդի, վառելիքի պակասի, ԳՇ պետի՝ բիլիարդ խաղալու և այլնի մասին։ Այդ հանձնաժողովն այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել։ Տխրահռչակ հանձնաժողովը հետապնդում էր բացառապես մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել ապրիլյան հաղթանակը, կոտրել հայ զինվորի սրտում հաղթողի հոգեբանությունը և 2016-ին մեր զինվորների արյամբ կերտած հաղթանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։ Պատահական չէ, որ այդ հանձնաժողովն ստեղծվելուց 2 տարի անց այդպես էլ չհրապարակեց զեկույցը, իսկ քոչարյանանդրանիկն այսօր ստիպված էր դա արդարացնել գաղտնիության հանգամանքով, որքան էլ տարօրինակ է 3 տարում 5 ԱԱԾ պետ փոխած ու հնարավոր ու անհնար բոլոր գաղտնիքները հրապարակող իշխանության կողմից Հայտնի ուսապարկն իր այսօրվա ճեպազրույցում ապրիլյան հաղթանակը 2 անգամ անվանեց պարտություն՝ նման կերպ փորձելով կոծկել 44-օրյա պատերազմում իրենց իշխանության խայտառակ իրական պարտությունն ու կապիտուլյացիան։ Երբ թուրքի ոտքերի տակ քարշ եկող սույն տեսակը փորձում է վարկաբեկել հաղթանակ կերտած և այդ հաղթանակը 2016-ի ապրիլին պատվով պաշտպանած հերոսներին, դա առնվազն հերթական սրտխառնոցն է առաջացնում»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
