«Արավուսի տարածքում ադրբեջանցի զինվորները բռնության են ենթարկել մեր քաղաքացուն»․ Գրիգորյանը՝ Հարությունյանին
![]() 174 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 17:01 Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը անդրադարձավ Սյունիքի մարզի Արավուս համայնքում տեղի ունեցած միջադեպին։ «Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական ներկա դիրքերից 50 մետր այս կողմ, այսինքն՝ Արավուսի տարածքում․ ադրբեջանցի 3 զինվորներ բռնության ենթարկել մեր քաղաքացուն»,- ասաց պատգամավորը, ապա պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին հարցրեց, թե ինչ է արվում նման դեպքերը բացառելու ուղղությամբ։ «Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին և այնտեղ քաշքշուկ է տեղի ունեցել, որը հարթվել է»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։ Հարությունյանի հավաստմամբ՝ անկախ Հայաստանի սահմանները հստակ պահպանվում են։ «Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են և հակառակը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունը և վերահսկողություն»,- հավելեց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ նման հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ։ «Նույն միջադեպերը լինում են իրանց հետ, և կարող է ավելի շատ»,- նկատեց նա։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
