«Աշոտյանին առաջարկում եմ «Աշոտյան» լինի». Անդրանիկ Քոչարյան
![]() 296 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 23:12 Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, թե հանձնաժողովն այսօրվա զեկույցը գաղտնի է արել, «որովհետև պարզվեցին, որ միֆերը՝ բահերով կռվող զինվորների, դիզվառելիքի պակասի մասին կեղծ էին և հանձնաժողովն ունի մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել Ապրիլյան պատերազմի հաղթանակը»: Ի պատասխան եթերի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Դե հիմա, ես՝ որպես հանձնաժողովի նախագահ առաջարկում եմ Աշոտյանին «Աշոտյան» լինի: Ինքը չի հասկանում՝ ինչ ա խոսում, չի էլ կարող հասկանալ...: Աշոտյանը թող աշխատի զբաղվել կուսակցական գործունեությամբ և ցուցակում իր տեղը ֆիքսի, եթե չի ցանկանում «Աշոտյան» լինի»: Եթերի ավարտին հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը խնդրել է իր հյուրին «կոռեկտ արտահայտվել», ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է. «Կոռեկտ եմ, ի՞նչ ա, Աշոտյանը վատ բա՞ռ ա:Կոռեկտ եմ ասում»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
