«Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին». Էդգար Ղազարյան
![]() 254 Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 09:44 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին 2012-2014 թվականներին ես պաշտոնավարել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում։ Այդ կարգավիճակում ունեցել եմ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների և փաստաթղթերի հետ առնչվելու թույլտվության բարձր աստիճան, հանդիսացել եմ մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական պաշտպանության մարզային շտաբի ղեկավար, Բանակ-հասարակություն հարաբերությունների զարգացման իմաստով ակտիվ համագործակցություն եմ ծավալել բանակային զորամիավորման հետ և այլն։ Հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ և մարզի ղեկավար՝ ես անգամ չեմ իմացել, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում բանակային զորամիավորման հրամանատարաշտաբային կետը, որտեղ պետք է տեղակայվի զինվորական հրամանատարական կազմը մարտական գործողությունների ժամանակ։ Պատկերացրեք, թե որքան դժվար է ինձ համար գիտակցել ու հասկանալ, որ Արցախում, պատերազմի ժամանակ, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետի տեղանքի մասին ոչ միայն իմացել, այլև այնտեղ է գտնվել Հայաստանի վարչապետի հետ ապրող մի կին։ Մարդ, որը չունի գաղտնի փաստաթղթերին առնչվելու թույլտվություն, չի հանդիսանում պաշտոնատար անձ, չի կրում որևէ պատասխանատվություն ու հայտնվում է ամենակարևոր, ամենագաղտնի, ամենապատասխանատու վայրում, ամենակարևոր ժամանակահատվածում, ավելին՝ մասնակցում է քննարկումներին և որոշումների կայացման գործընթացին։ Իմ կարծիքով, պատերազմի պարտության գլխավոր պատճառներից մեկը հենց դա է եղել։ Բարձրաստիճան զինվորականներին հատկացվում է ծառայողական ատրճանակ։ Ակնհայտ է, որ դա նախատեսված չէ թշնամու դեմ կռվելու համար։ Այդ ատրճանակը տրամաբանորեն կարող է ունենալ գործածության երկու դեպք․ դրանով բարձրաստիճան սպան պետք է ոչնչացնի կա՛մ իրեն խանգարողին, կա՛մ ինքն իրեն։ Ինչպես կարող են գեներալներն իրենց զորքին տանել հաղթանակի, եթե ի վիճակի չեն իրենց կողքին կանգնած վտանգը սեփական ձեռքով չեզոքացնելու։ Ընդամենը մեկ գործողություն ու սանիտարական ծառայությունները պետք է հեռացնեին ավելորդ մարմինը, որպեսզի տհաճ տեսարանն ու հոտը չխանգարի հետագա որոշումների կայացմանը։ Այդ դեպքում միայն զորքն ու թշնամին կիմանային, թե ովքեր են իրենց ղեկավարում ու ովքեր են կանգնած իրենց դիմաց»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
