«Ընտրողը պետք է ունենա հնարավորություն՝ հետ կանչելու իր ընտրած պատգամավորին»․ Սոֆյա Հովսեփյան
![]() 249 Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 19:47 «Կարծում եմ՝ այս օրենքը պետք է բավականին քննարկվեր, որովհետև 2018 թվ-ից հետո բոլորն ակնկալում էին, որ պետք է ամբողջական փաթեթն ընդունվի, բայց արդեն 2 տարի է՝ այս հարցը բարձրաձայնվում է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ «Կարծում եմ՝ կարիք կա Սահմանադրության մեջ հետագայում փոփոխություն արվի և կիրառվի աշխարհում ընդունված հետկանչի մեխանզմը և ռոտացիան։ Ես կարծում եմ, որ ընտրողը պետք է ունենա իրավունք՝ լավ պատգամավոր ունենալու և պիտի «լավ» ասածը լինի երկրին ծառայող օրենսդիր մարմնի իրապես աշխատող ներկայացուցիչ և ոչ թե աթոռ զբաղեցնող կամ մանդատ կրող։ Չպիտի ինքը գա և էստեղ այդ տեղն զբաղեցնի։ Ընտրողը պետք է ունենա հնարավորություն՝ հետ կանչելու իր ընտրած պատգամավորին, և եթե նա իր առաքելությանը չի ծառայում՝ հնարավորություն տրվի հաջորդին, որ գա ծառայի։ Սա, միևնույն ժամանակ, զսպող մեխանիզմ կլինի, որ, եթե ստանում են մանդատ ոչ թե այդ չորս կամ հինգ տարիների ընթացքում ուղղակի վատնի այդ մանդատը, այլև ծառայի երկրին և երկրի շահերին»,- ասաց Հովսեփյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
