Ադրբեջանցի վետերանները Լավրովին կդիմավորեն Նժդեհի արձանի ապամոնտաժման խնդրանքով
![]() 358 Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 20:24 Ադրբեջանի վետերանների միությունը դիմել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին՝ խնդրելով ապամոնտաժել Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված՝ Գարեգին Նժդեհի արձանը: Ադրբեջանցի վետերաններն, իբրև թե, խիստ մտահոգված են «Հայաստանի կողմից նացիզմի պրոպագանդման փաստով»: «Խոսքը Հայաստանի կողմից նացիստական չարագործների այնպիսի լկտի փառաբանման մասին է, որը տարածում է գտնում նաև Ռուսաստանի տեղեկատվա-մշակութային տիրույթում: Ցավով Ձեր ուշադրությունն ենք ուզում սևեռել այն փաստի վրա, որ Հայաստանն իր ռեսուրսները օգտագործում է՝ արդարացնելու համար հայկական ՍՍ պատժիչ լեգեոնի ղեկավարներ Դրաստամատ Կանայանին (Դրոյին) ու Գարեգին Տեր-Հարությունյանին (Նժդեհին): Նժդեհի արձանի առկայությունն Ադրբեջանի տարածքում անթույլատրելի է և երբեք չի կարող ընդունվել համամարդկային ու բարոյական արժեքների տեսակետից»,- ասվում է ադրբեջանցի վետերանների հայտարարության տեքստում: Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ խնդրագրով ՌԴ ԱԳՆ-ին և ԶՈՒ-ն դիմել էին Մոսկվայի վետերանները: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
