«Չարի վերջը և արդարադատությունը». Գևորգ Պապոյանի հեքիաթը՝ ԱԺ ամբիոնից
![]() 232 Ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ., 10:28 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում արդարադատության մասին իր ելույթը ներկայացրեց «Չարի վերջը» հեքիաթի համեմատությամբ՝ այն վերնագրելով «Չարի վերջը և արդարադատությունը»: «Եթե աղվեսը պատժվեր, բանտարկվեր, ապա նա, վստահաբար, չէր կարողանա ուտել կկվի երկրորդ ձագին: Եթե գոնե երկրորդին ուտելուց հետո պատժվեր, նա չէր կարողանա երրորդ ձագին ուտել: Ահա՛, անպաժելիությունն է, որ բերում է նրան, որ աղվեսն առաջին ձագին ուտելուց հետո մարսում էր՝ անցնելով երկրորդին և երրորդին: Արդյունքում արդարադատության պակասից տուժեց ոչ միայն փաստացի տուժողը՝ կկուն, ում ձագերը զոհ դարձան արդարադատության չլինելիությանը, տուժեց ոչ միայն պետությունը, հասարակությունը, բնությունը, այլ նաև՝ նույն ինքը՝ աղվեսը, որովհետև եթե լիներ արդարադատություն, ապա աղվեսը ոչ թե կդառնար շան զոհը, այլ կդատապարտվեր պատժի և իր պատիժը կրելուց հետո հանգիստ կշարունակեր բնության մեջ ապրել բնության կանոններով: Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ արդարադատությունն անհրաժեշտություն է բոլորիս համար, ինչպես՝ ենթադրյալ զոհերի և տուժողների, այնպես էլ այն մարդկանց համար, որոնց թվում է, թե իրենք գտնվում են անպատժելիության մեջ: Արդարադատությունն է, որ բոլորիս հնարավորություն է տալիս խուսափել ինքնադատաստաններից, քաղաքակիրթ ձևով պայքարել միմյանց դեմ, միմյանց իրավունքները պաշտպանել: Հուսով եմ, որ մի օր մեր երկրում կգա մի էնպիսի իրավիճակ, որ չենք ունենա արդարադատության խնդիր և չենք ունենա այն բոլոր խնդիրներն ու հարցերը, որոնք նկարագրել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը»,- եզրափակեց Պապոյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
