«Հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են». Էդմոն Մարուքյան
![]() 484 Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 12:44 Այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ ակնհայտ է, որ յուրաքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, դարձնել ուժեղ պետություն: Ըստ նրա՝ այսօր այն օրն է, որ գիտակցում ենք, որ լավ չենք կառուցել մեր պետությունը, չենք արժևորել հաղթանակները: «Այն մարտահրավերը, որ մեզ նետվեց 2020-ին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են: Պարզ է, որ այսօրը շատ տխուր օր է դարձել: Անցած տարի այստեղ այնքան մարդ կար, որ իրար հրում էին, բոլորն իրար շնորհավորում էին, հիմա էլ ենք շնորհավորում, բայց ոչ այդքան մարդ կա, ոչ տրամադրություն կա, ոչ էն հպարտությունը կա, կոտրված ենք բոլորս»,- ասաց նա: Դիտարկմանը, թե այս պարտության քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը, Մարուքյանն արձագանքեց. «Ժողովուրդը թող այդ պատասխանատվությունը որոշի հունիսի 20-ի ընտրություններում: Ոչ ես եմ որոշում, ոչ դուք: Բարոյական է, բարոյական չի, պատասխանատու է, պատասխանատու չի, ես այսօր չեմ էլ ուզում անդրադառնալ այդ թեմաներին: Մեզ պետք է համախմբվել, պետք է Հայաստանը դարձնել 10 միլիոն հայի երկիրը: Մենք կարող ենք ոտքի կանգնել և շարժվել առաջ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
