«Այդ նույն կարմիր բանակը 1920թ-ին կործանեց Հայաստանի Հանրապետությունն ու մեր պատմական հողերը նվիրեց Թուրքիային». Մարատ Բաղդասարյան
![]() 164 Կիրակի, 09 մայիսի, 2021 թ., 22:44 ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեի բաժնի պետ Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակից։ Անկախ այն բանից, թե քո հայրը, պապը կամ մեկ այլ ազգական սովետական կարմիր բանակի կազմում մասնակցել է պատերազմին, դու իրավունք չունես մայիսի 9-ը հաղթանակի տոն համարել։ Այդ պատերազմը միայն մահ ու տառապանք բերեց հայ ժողովրդին և ուրիշ ոչինչ։ Այն խլեց հարյուր հազարավոր հայորդիների կյանքը, շատերին դարձրեց հաշմանդամ։ Հավերժ փառք այդ մարդկանց, հարգում ենք նրանց հիշատակը, սակայն այդ տոնը մեր չէ։ Այդ նույն կարմիր բանակը 1920թ. Թուրքիայի հետ համատեղ կործանեց Հայաստանի Հանրապետությունն ու մեր պատմական հողերը նվիրեց Թուրքիային, մի մասի վրա էլ ստեղծեց Ադրբեջան արհեստածին երկիրը։ Այդ բանակի պատճառով միայն արցախյան վերջին պատերազմում տվեցինք 5000 զոհ, կյանքից հեռացավ ազգի սերուցքը։ Հաշմանդամ դարձան բազմաթիվ երիտասարդներ։ Կորցրեցինք Արցախի զգալի մասն ու եթե ճիշտ չկողմնորոշվենք, կկորցնենք նաև մնացածը։ Թո՛ղ անիծյալ լինեն ֆաշիստական ու կոմունիստական գաղափարախոսությունները։ Ֆաշիզմն արմատախիլ է արվել, սակայն ռուսական մեծապետական շովինիզմն ի դեմս կոմունիստական գաղափարախոսության ու նրա տարատեսակների, դեռևս կան ու շարունակում են վիշտ, տառապանք ու ավեր սփռել։ Ռուսաստանը պետք է կործանվի»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
