Ակտիվ հրթիռակոծություններ, զոհեր, հատուկ դրություն. Իսրայելի ու Գազայի հատվածի միջև իրավիճակը սրվել է
![]() 403 Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 21:44 Իսրայելի ու Գազայի միջև վերսկսվել են հրթիռակոծությունները: Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ-ի ուժերը մի քանի անգամ արդեն հրթիռակոծել են Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմը: Հրթիռներ են արձակվել նաև Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի կողմից դեպի Գազայի հատված: Երկու կողմերում բացվել են ապաստարանները, խոշոր բնակավայրերում պարբերաբար գործում են տագնապ ազդարարող շչակները: Գազան հաղորդել է, որ իսրայելական հրթիռից 3 պաղեստինցի երեխա է զոհվել Գազայում: Իսրայելական կողմը հերքել է լուրը՝ ասելով, թե երեխաներն իսկապես զոհվել են, սակայն նրանց մահվան պատճառը եղել է ոչ թե իսրայելական ռումբը, այլ՝ պաղեստինյան ռումբի անհաջող արձակումը: Գազայում, ընդհանուր առմամբ, զոհվել է 9 մարդ: Զոհվել է նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան հրամանատար Մուհամեդ Աբդալլա Ֆաիդը: Վերջին մեկ ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 40 հրթիռ: Գազայի հատվածի հետ սահմանին 80 կմ շառավղով Իսրայելը հայտարարել է հատուկ դրություն: |
«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ (տեսանյութ)
28116:48Հրդեհները հասել են Անթալիա (տեսանյութ)
16416:17Չիկագոյում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
21314:35Կրետեում մոլեգնող հրդեհների պատճառով բնակիչները զանգվածաբար տարհանվում են (տեսանյութ)
31012:54Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
20412:10Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել
34110:46Ողբերգական դեպք՝ Հաղթանակ թաղամասում. հրդեհից հետո տանը դիեր են հայտնաբերել
29408:4817-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ՝ 3 կյանք խլած վթարից (տեսանյութ)
966Երեկ, 22:36