«Այսօր կհիշե՞ն Բիշքեկի համաձայնագիրն ու դրա քաղաքական համատեքստը». Հակոբ Բադալյան
![]() 220 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 11:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Լավրովը Բաքվում բանակցություն է վարում 1994 թվականին Բիշքեկի եռակողմ համաձայնագրի 27-րդ տարեդարձիի օրը, արդեն բոլորովին այլ եռակողմ համաձայնագրի օրակարգով: Բիշքեկում երեք կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի ստորագրություններն էին: Հետագայում, սակայն, Հայաստանի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Ստեփանակերտը լավագույն դեպքում դարձավ ընդամենը, այսպես ասած, «ենթակողմ», և դա լավագույն դեպքում: Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները միմյանց են մեղադրում դրա համար: Մեկն ասում է՝ դու դուրս թողեցիր Արցախը, մյուսն ասում է՝ Արցախը դուրս է մնացել դեռևս քո նախագահության շրջանում: Չգիտեմ՝ էս էն դե՞պքն է, երբ կարող ենք ասել՝ մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք, բայց Արցախը կողմից «ենթակողմ» դարձնելու հետևանքը եղավ չափազանց ծանր: Հետաքրքիր է՝ նրանք երկուսը, և ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտն այսօր կհիշե՞ն Բիշքեկի համաձայնագիրն ու դրա քաղաքական համատեքստը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
