«Ադրբեջանական ալիքը սկսել է օկուպացված Շուշիից հայերենով հեռարձակում իրականացնել Արցախում». Վարուժան Գեղամյան
![]() 179 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 16:04 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական CBC ռադիոհեռուստաընկերությունը, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), սկսել է օկուպացված Շուշիից հայերենով հեռարձակում իրականացնել Արցախի Հանրապետության մնացած տարածքում։ Նպատակը՝ Արցախի մնացած հայության վրա քարոզչական աշխատանքն է՝ կոչված վերջնականապես կոտրելու դիմադրությունն ու ամբողջությամբ նվաճելու մեր հայրենիքի այդ արցախյան հատվածը։ Սա վկայությունն է Ադրբեջանի կողմից հետևողական քաղաքականության իրականացման՝ հստակ նպատակներով և նախաձեռնություններով։ Սրան զուգահեռ Հայաստանի թուրքամետ իշխանությունը ոչ մի հակահարված չի տալիս մեր թշնամիներին՝ բախտի քմահաճույքին թողնելով Արցախը։ Ընդհակառակը, ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի աստիճանաբար հանրային հիշողությունից դուրս գան Արցախի օկուպացված հատվածների մասին հիշատակությունները՝ Հանրային հեռուստաընկերության եթերով դադարելով ցուցադրել թշնամուն հանձնված Շուշին ու Տիգրանակերտը, փողոցներից հեռացնելով Արցախի ճիշտ քարտեզով պաստառները և դպրոցներում աշակերտներին աստիճանաբար քարոզելով մոռանալ Արցախի պատերազմի ու մեր կորցրած տարածքների մասին։ Երբեք Ադրբեջանն ու Թուրքիան այսքան թույլ հակառակորդ ի դեմս Հայաստանի ներկայիս օկուպացիոն վարչակարգի չեն ունեցել, ուստի անելու են ամեն բան, որպեսզի այդ վարչակարգը յուր պարագլխով վերընտրվի»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
