Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են
![]() 158 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 19:16 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Պատճառն Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների բախումներն են, ինչպես նաև նախօրեին Գազայի հատվածում հրեական օդուժի ավիահարվածները, որոնց հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը անցել է 2 տասնյակը: Հաջակցություն պաղեստինցիների, որոնց նկատմամբ, ըստ թուրքական կողմի՝ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառում, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Չնայած Թուրքիայում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված խիստ սահմանափակումներին ու փողոց դուրս գալու արգելքին՝ զգալի թվով մարդիկ դուրս են եկել ցույցերի ու ավտոերթի: Ստամբուլում ցուցարարները երեկոյան հավաքվել են Իսրայելի հյուպատոսարանի դիմաց: Առավոտյան էլ ակցիա է եղել մզկիթի վերածված Սբ. Սոֆիայի տաճարի բակում, գրում է Ermenihaber-ը: Թոքաթ ու Վան քաղաքներում ավտոերթ է կազմակերպվել: Հանրահավաք է եղել Չանաքքալե քաղաքում: Բողոքի ակցիաները տարակուսանք են առաջացրել սոցցանցերի մի շարք թուրք օգտատերերի մոտ, որոնց հետաքրքրվել են, թե ինչու ցուցարարների համար չի պահպանվում փողոց դուրս գալու արգելքը: Հավելենք, որ Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաները: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
