ԱՀ ՄԻՊ-ը միջազգային համաժողովում կարևորել է գերիների վերադարձի համար Բաքվի վրա ճնշման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։ Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, խեղումների և սպանությունների դեպքերը և ընդգծել, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ցանկացած գերեվարված անձ գտնվում է կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո, ուստի խիստ անհրաժեշտություն է հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք։
Խոսելով միջազգային հանրության անելիքների մասին՝ Պաշտպանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, նշելով որ այդ ճանապարհով հնարավոր է ստիպել Ադրբեջանին՝ իրականացնելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները և վերադարձնելու հայ գերիներին։
ԱՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են, որ Գեղամ Ստեփանյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին թե՛ իրենց պետությունների մակարդակով, թե՛ համաեվրոպական մակարդակով շարունակել պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան հումանիտար իրավիճակը և Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու սպառնալիքները։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
247Երեկ, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
249Երեկ, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
30516.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
30616.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
25216.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
24616.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
44614.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
44914.11.2026, 10:42