Վրաստանում մայիսի 13-ից կվերացվեն կորոնավիրուսի սահմանափակումները
![]() 208 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 21:16 Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները: Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը: Զատկական տոների կապակցությամբ Վրաստանում սահմանափակումներ էին սահմանվել մայիսի 3-13-ը: Մինչ այս երկրում լուրեր են շրջանառվել, թե սահմանափակումները չեն հանվելու: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
