«Ո՞ր պետությունը կպաշտպանի ավերակապետություն դարձած երկիրը». Նարինե Դիլբարյան
![]() 178 Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 19:25 «Ժառանգության» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ բանակային «բարեփոխումները», հռչակված պաշտոնակատար իշխանության կողմից, կարող են հասնել իրենց աղետալի եզրափակմանը, մարտեր չկան, փոխհրաձգություն չկա, սահմանների պաշտպանություն չկա՛, կա՛ ՀՀ տարածքային անվտանգության կոպտագույն սանձարձակ խախտում՝ 3,5 կմ, քարտեզների և զինուժի հետ միասին, դեռ ի՜նչ հորինած քարտեզներ են մեզ սպասում, պարզ չէ, իսկ ռազմավարական դաշնակիցը բնականաբար չի էլ արձագանքում, ո՞ր պետությունը կպաշտպանի ավերակապետություն դարձած երկիրը, որն անկարողունակ վարչակազմ է գլխավորում: Չե՛ս պաշտպանի ինքդ քեզ, ոտնակոխ կլինես ի սպառ, ի գիտություն ինքնիշխանությունն ուրացող 5-րդ շարասյան՝ Ռուսաստանին թշվառ նահանգապետություն պետք չէ, ուղերձներն ու խաղաղապահներին վահան դարձնելը զուր է, բավ է զբաղվե՛ք ինքնախաբեությամբ և ուղեղների լվացմամբ: Ուղեղների լվացումն արդեն գերակատարվել է, սթափեցում է պետք: Ի դեպ, որտե՞ղ են իրենց երեխաներին ՀՀ սահմաններում բանակային ծառայության բերելու համար ցույցեր-ցուցքեր կազմակերպողները, Արցախի հանձնման շարունակությունը ՀՀ անվտանգության կորուստն է, ովքեր էին նրանց ոգևորել ու խաբել, որ թուրք-ադրբեջանցին արդեն մեր բարեկամն է, խանգարողն Արցախն էր, հաշտ ու խաղաղ ապրելու ենք, գիտակցում կա՞...»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
