ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

Ստեղծված իրավիճակը, ըստ Փաշինյանի, լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ԱԽ նիստում ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:
«Միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ. դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամանյին իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար», - հանձնարարել է Փաշինյանը։

Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
10209:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
11800:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
137Երեկ, 21:48
Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
193Երեկ, 09:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
27023.09.2026, 17:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
28723.09.2026, 13:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
26223.09.2026, 11:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
32722.09.2026, 18:42