Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԱՄՆ-ի կոչը Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ-ի կոչը Հայաստանին ու Ադրբեջանին
237
Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 23:25

Ամերիկայի Միացյալ Նահանգները զսպվածության և սահմանային իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն, անդրադառնալով լարվածության սրմանը, գրել է. «Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և կոչ ենք անում զսպվածություն պահպանել իրավիճակի ապաէսկալացիայի համար»: