«ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել». Վլադիմիր Զայնետդինով
![]() 940 Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 15:35 «Հայկական կողմից առայժմ պաշտոնական դիմումներ չկան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել»,- ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Զայնետդինովը նշել է նաև, որ աշխատանքային շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ: «Մասնավորապես, այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի զրույցը, որի ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացումը»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով։ |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
175Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
71111.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
41311.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
44211.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
93110.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
82910.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
38110.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
43610.02.2026, 10:30
