Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը
![]() 211 Կիրակի, 16 մայիսի, 2021 թ., 17:25 Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Ադրբեջանական կողմն Էուլջեքյանի «խոստովանական ցուցմունքներով» տեսանյութ է տարածել, որում նա իբրև թե «խոստովանում է», որ ոմն լիբանանահայ Հովակ Քիքյանը՝ Ղարաբաղի պատերազմի մասնակից, իրեն էլ էր առաջարկել գնալ Արցախ և ասել, որ «2500 դոլար են տալիս»։ «Համաձայնությունից հետո ինձ տեղափոխեցին Շուշի, այնտեղից մեզ Մարտունի տարան՝ զորամաս, զինվորական շորեր և զենքեր տվեցին։ Մեզ՝ 85 հոգի՝ մեր պես օտար մարդիկ, տարան պատերազմ։ Պատերազմին ես զգացի, որ մենք Ադրբեջանի ուժը չունենք»,- տեսանյութում ասում է Վիգենը։ Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է գործի նախաքննությունը և փոխանցվել դատարանին։ Դատարանը նախագահելու է Էլբեյ Ալլահվերդիևը: Նա հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավորն է։ 2015-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ էր արձակվել։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
