«Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում մեր ճանապարհով»․ Մետաքսե Հակոբյան
![]() 175 Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 16:00 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուտով 8 ամիս կլինի, ինչ բոլորիս կյանքը գլխիվայր շուռ է եկել... Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից: Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով: Զգացմունքներն անասելի են, սակայն սթափ եմ ու չեմ տրվում զգացմունքներին, հստակ գիտակցում եմ, որ արդեն 3 տարի է, ինչ յուրաքանչյուր օր ու ժամ գնում ենք դեպի կործանում: Կործանվում ենք, քանզի ստոր, ճղճիմ, ընչաքաղց, տգետ, անհայրենիք, անսեռ ու անդեմ իշխանությունները կան: Կործանվում ենք, քանզի 3 տարվա ընթացքում ԱԶԳից դարձանք գյումրեցի, երևանցի, արցախցի, սյունեցի, ապարանցի, լոռեցի... Փրկությունը մեկ ճանապարհ ունի. պետք է անհապաղ համախմբվել և հեռացնել այս հանցագործ իշխանություններին և թույլ տալ հայամետ ու ազգային մտածողությամբ ուժերին, գիշերուզօր աշխատելով, փրկել ՀԱՅին ու ՀԱՅՐԵՆԻՔը: Ժամանակը մեր դեմ է աշխատում, հօգուտ՝ թշնամու և Փաշինյան Նիկոլ/ Հակոբյան Աննա հանցագործ կլանի...»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
