«Այլընտրանք հանդիսացող Տաթև-Կապան ճանապարհը շարունակվում է մնալ կիսաքանդ վիճակում». Տիգրան Աբրահամյան
![]() 221 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 10:35 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի հարավային ուղղությամբ՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք հանդիսացող Տաթև-Կապան ճանապարհը շարունակվում է մնալ կիսաքանդ վիճակում։ Նշեմ, որ հետպատերազմյան փուլում Գորիսը Որոտանի, Շուռնուխի միջոցով Կապան հասցնող հիմնական մայրուղու մի հատված ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ մի մասն անցնում է ադրբեջանական հենակետների և դիտակետների անմիջական մատույցներով։ Դեռ նախորդ տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված, հիշվեց այլընտրանքային ճանապարհի մասին, տրվեց խոստումներ, սակայն լուրջ աշխատանք դեռևս չի տարվել և չնայած ճանապարհը երթևեկելի է ու մասնակի օգտագործվում է, սակայն նրա մի քանի տասնյակ կմ-ի հասնող հատվածը վերանորոգման/հիմնանորոգման խիստ կարիք ունի։ Միգուցե այն որևէ ծրագրով հաստատվել է, սակայն շատ վաղուց՝ որպես առաջնահերթություն, այդ աշխատանքները պետք է մեկնարկած լինեին։ Ստեղծված իրադրությունը ճգնաժամային, պայթյունավտանգ համարողները հետպատերազմյան փուլում որևէ լուրջ քայլ չեն կատարել Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխման, ռազմավարական նշանակության կոմունիկացիաների ստեղծման/արդիականացման ուղղությամբ, իսկ երկիրը շարունակվում է ընթանալ առանց վարորդի և բավականին բարձր արագությամբ»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
