«Եթե Նիկոլը ուզենա միանալ մեր դաշինքին, անձամբ ես դեմ չեմ լինի». Պարույր Հայրիկյան
![]() 246 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 15:15 Այսօր ևս մեկ դաշինք է ձևավորվել՝ «Ժողովրդավարական հայրենիք», դաշինքը ձևավորել են «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցություները։ «Հրապարակ»-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ - Ինչո՞ւ դաշինքը կազմեցին 5 կուսակցություններ, չէ՞ որ մոտ 8 կուսակցություններ էին մասնակցում քննարկումներին։ - Մենք տարբեր հարցեր քննարկել և փաստաթղթեր ենք ստորագրել նույնիսկ 9 կուսակցություններով, բայց հիմա այս նախնական որոշումը որ ընդունեցինք, օրինակ՝ կուսակցություն կար, որ պետք է իր մոտ համաձայնեցներ, մենք էլ ասացինք, որ հիմա պիտի որոշում ընդունենք, ով կուզի, կմիանա, այսինքն՝ փակ չէ դա։ Այս պահին կազմվել է նախաձեռնություն, որը և՛ աշխատում է, և՛ պատրաստ է համագործակցել ուրիշների հետ։ - Գաղափարական ի՞նչ ընդհանրությունների հիման վրա է ձևավորվել դաշինքը։ - Գաղափարական ընդհանրությունն ակնհայտ է, գաղափարախոսական ընդհանրություն, բնականաբար, չկա, եթե տարբեր կուսակցություններ են, բայց այն գաղափարը, որը մեզ միավորում է, մեր հայտարարության մեջ նշված է՝ լիակատար ինքնիշխանություն, ժողովրդավարություն հաստատել, հոգևոր անվտանգություն, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանել, տնտեսության կայուն զարգացումն ապահովել։ Քաղաքակրթական ուղղության վերաբերյալ էլ մեր պատկերացումները ընդհանրական են՝ լինել քաղաքակիրթ աշխարհի հետ սերտորեն կապված։ - Արդեն որոշվե՞լ է, թե ով է վարչապետի թեկնածուն։ - Այո, ամեն ինչ նախնական փուլում է։ Քանի որ ես չեմ մասնակցելու ընտրություններին անձամբ, որպես թեկնածու, նախնական քննարկումների արդյունքում թեկնածուն Անդրիաս Ղուկասյանն է, բայց վաղը կարող է քննարկման արդյունքում Անդրիաս Ղուկասյանը առաջարկել, որ ինքը չլինի, այսինքն՝ մենք միասնաբար ենք որոշումներն ընդունում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
