«Գլխավոր դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել». Արամ Վարդևանյան
![]() 219 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 21:20 Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն գլխավոր դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել։ Դատախազությունը արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Կարծես թե նման վարքագիծ արդեն մի քանի ամիս է՝ նույնիսկ դատարաններ շրջափակողները իրենց թույլ չէին տվել։ Կարծես թե պետք է Սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի պետական համակարգում ԲԱՐՁՐ դերի մասին գիտական հոդված փոխանցել դատախազներին։ Սահմանադրական դատարանը սովորական դատարան չէ, որ վերաքննիչ բողոքի բառերով ու տերմիններով գնահատական տաք։ Հարց է առաջանում. էլ ինչ պետք է լինի, որ դատախազությունը իր սահմանադրական կարգավիճակին հարիր վարքագիծ դրսևորի՝ ընդունի իր սխալը, հայցի ներողամտություն։ Պատկերացրեք, դատախազությունը իրեն դիտարկում է Սահմանադրության նորմերը ՄԻԱԿ մեկնաբանելու լիազորություն ունեցող մարմնից ավելի «գիտակ»։ Դատախազությունը, կարծես, տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի մասին ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքը պետք էր մանրամասն կարդալ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը։ Այս խայտառակ վարքագիծը հակասում է սահմանադրական մարմնին ներկայացվող պահանջներին և տարրական հարգանքի կանոններից շեղում է։ Առհասարակ 300․1-ի վերաբերյալ դատախազության վարքագիծը ոչ թե առնչվում է իրավունքի հետ, այլ ավելի շատ հիշեցնում է «Խաչագողի հիշատակարանը» վեպը․․․։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
