Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Զերծ մնալ հակահայկական քարոզչությունից և ատելության խոսքից. ԵԽ-ը հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձևը

Զերծ մնալ հակահայկական քարոզչությունից և ատելության խոսքից. ԵԽ-ը հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձևը
254
Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 23:05

Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքում հաստատել է Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը։ Տեղեկությունը հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

Զեկույցին կողմ է քվեարկել 480 պատգամավոր, 64-ը դեմ են եղել, 150-ը՝ ձեռնպահ:

Այս բանաձև-զեկույցով Թուրքիային կոչ է արվում զերծ մնալ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից: Զեկույցում անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին։ Մասնավորապես ԵԽ–ն դատապարտում է, որ Թուրքիան որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալներ տեղափոխեց ԼՂ։

Բացի այդ, ԵԽ-ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ պաշտպանել Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները՝ ընդունելով խտրականությունն արգելող օրենսդրություն:

Բանաձևում անդրադարձ կա նաև «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժմանը. կոչ է արվում ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին՝ ուսումնասիրել կազմակերպությունը։