Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ

Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ
362
Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 18:45

Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրեսը»։

Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորիստի ուղղությամբ։

Քաղաքացին վնասվածքներ է ստացել, բայց ոչ թե հրազենից, այլ տրակտորի դիմապակու փշրված ապակիներից։

Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։

Արցախի ներքին գործերի նախարարությունից լուրն առայժմ չեն հաստատել։