«Եթե 4 տարի 6 ամիս հետո խաղաղապահ զորքը հեռանա, ապա ի՞նչ է լինելու». Քոչարյան
![]() 246 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 18:55 «Եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ 4 տարի 6 ամիս հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել խաղաղապահների ծառայությունից, հարց է առաջանում՝ հետո ի՞նչ է լինելու»,- առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Այս հարցով պետք է զբաղվի ՀՀ կառավարությունն ամեն օր և առնվազն մինչև տարվա վերջ պետք է Ղարաբաղում յուրաքանչյուր ապրող բնակիչ հասկանա՝ հետո ի՞նչ է լինելու: Եթե թողենք, 3 տարի հետո փաստի առաջ են կանգնելու: Պարտադիր պետք է վերականգնվի բանակցային գործընթացը, ենթադրաբար, դա պետք է լինի Մինսկի խմբի շրջանակում: Հիմա, Ռուսաստանն ամբողջությամբ այս նախաձեռնությունն իր վրա է վերցրել, հայտնի պատճառներով, եթե ֆորմատը պետք է փոխվի, ուրեմն Ռուսաստանը պետք է լինի հիմնական շարժիչ ուժը, որն իր վրա է վերցնում նաև բանակցային գործընթացը: Ցանկալի է, որ Մինսկի խումբը շարունակի, եթե ոչ՝ Ռուսաստանը, բայց պրոցես պետք է գնա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դիվանագիտական գործընթացը շարունակվի, հակառակ դեպքում նույն ճգնաժամն ունենալու ենք 4,5 տարի հետո, որը շատ, հավանաբար, վերածվելու է հումանիտար ճգնաժամի»,- հայտարարեց Քոչարյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, եթե խաղաղապահ զորքը չի մնում, ապա ի՞նչ է անելու. «Նույն օրը հավաքվելու ու լքելու են Ղարաբաղը, դրա համար հենց հիմա պետք է աշխատել, իսկ այս իշխանությունն ուղղակի ընդունակ չէ իրենց օրվա հարցով են զբաղված՝ ուրիշ դարդ, ոնց որ, չկա այս երկրում»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
