Մեկ ժամ առաջ Սև լճի աջ կողմից ևս 30 ադրբեջանցի հատել է ՀՀ պետական սահմանը. Սյունիքի մարզպետ
![]() 214 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 20:00 Չգիտեմ, թե ինչ ընթացք է տվել բանակցային փուլը, լավ, թե վատ, բայց փաստորեն այսօրվա դրությամբ արդյունք չկա: Խնդիրն այն է, որ այսօր հակառակորդն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահին էլ 30 անձ էլի խախտել են պետական սահմանն ու անցել մեր սահման: Այս մասին այսօր Ազատության հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: «Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել: Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը: Այսպիսի լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք: Պետական սահմանը պետք է հստակ գծվի, թե չէ ամեն օր այսպես պետք է լինի, մի օր էլ ափերից դուրս ենք գալու: Մեր ամբողջ զորքը նրանց զորքի հետ է բանակցում, զինված է երկու կողմը, սա անթույլատրելի է, միակ ճիշտ լուծումն այն է, որ եռակողմ հանձնաժողով գա, պետական սահման գծի»,- ասել է նա: |

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
1309:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7708:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17502:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
205Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
246Երեկ, 23:41
