«Թուրքերը, ավտոմատը պահած, հայերեն ասում էին՝ արի՛, ախպեր, արի՛». Գեղարքունիքի բնակիչ
![]() 251 Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 15:55 Մայիսի 15-ին ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Արման Թաթոյանի հետ հանդիպման ընթացքում գյուղացիները պատմել են, թե ինչպես են ՀՀ տարածքում առաջին անգամ հանդիպել ադրբեջանցիներին. «Առավոտ տեսա էն բլրի գագաթին շարժ կա: Մերոնցից մեկին ասացի՝ ձին հեծի, բարձրացի վերև, տես՝ ինչ ա: Մեկ էլ մեր տղեն կապտած եկավ, ասեց՝ թուրքերը ավտոմատը պահին վրես, փախա: Իրեն հայերեն ասել են՝ արի՛, ախպեր ջան, արի»,- պատմում եմ Գեղարքունիքի մարզի բնակիչները: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
