Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այստեղ հավաքված մարդկանց քանակն այնքան էական չէ, որքան՝ ճշգրիտ հնչեցվեն խնդիրները»․ Սոֆյա Հովսեփյան

«Այստեղ հավաքված մարդկանց քանակն այնքան էական չէ, որքան՝ ճշգրիտ հնչեցվեն խնդիրները»․ Սոֆյա Հովսեփյան
196
Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 20:00

Այսօր ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել Կառավարության շենքի դիմաց։ «Փաստաթուղթ չի ստորագրվելու»,- գրել էր նա։
Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա իրականացնող Սոֆյա Հովսեփյանը լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք գոհացնում է իրեն հավաքված մարդկանց քանակը, ասաց․ «Նախ ասեմ, որ նոր-նոր հավաքվում են, կարծում եմ, որ դեռ կհավաքվեն, բայց այստեղ հավաքված մարդկանց քանակը չի էական, որքան որ ճշգրիտ հնչեցվեն խնդիրները»։