Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը մանրամասներ է պատմել Խոզնավար գյուղ այցելությունից
![]() 385 Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 23:00 Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի ու խմբի անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, որտեղ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: Նրանք հանդիպել են բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնել է, որ ոլորտային պատասխանատուները զրուցել են բնակիչների հետ, տեղում փորձել հասկանալ իրավիճակը, լսել են բնակիչների հուզող խնդիրները՝ թե՛ անվտանգային միջավայրի, թե՛ ենթակառուցվածքների հետ կապված։ «Տեղ համայնքի Խնածախ գյուղում կայացավ միջգերատեսչական նիստը, որտեղ քննարկվեցին այդ թվում նաև Տեղ համայնքի, մասնավորապես՝ Խոզնավար գյուղին վերաբերվող հարցերը»,- ասել է Մարտիրոսյանը։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը նաև խոսել է հետագա քայլերի մասին՝ նշելով, որ պարբերաբար նմանատիպ այցելություններ կլինեն Խոզնավար գյուղ։ «Մարզպետի և մարզպետարանի մակարդակով այցելությունները բավականին հաճախ են, ինչպես նաև Սյունիքի հարցերով՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի կողմից»,- ասել է Մարտիրոսյանը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
