«ՀԱՊԿ-ը ՌԴ-ի համար այլևս գործիք է»․ Հակոբ Բադալյան
![]() 303 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 14:05 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՊԿ մասին ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունները թերևս չարժե ընդունել միարժեք: Իհարկե, մեզանում տարածված է հայտարարությունների հանդեպ այդօրինակ վերաբերմունքը, բայց քաղաքականության մեջ դրանք ոչ միշտ է, որ ունեն 1+1 տրամաբանություն: Եվրասիական գոտում անվտանգության համակարգի վերափոխումն աստիճանաբար դառնալու է անխուսափելի հրամայական, որովհետև հիմնավորապես փոխվում է ուժերի բալանսը: Բանը միայն Չինաստանը չէ, այլ նաև Հնդկաստանը: Միաժամանակ, Արցախի դեմ պատերազմից հետո Թուրքիան փորձում է ձևավորել գիծ՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան: ՀԱՊԿ-ն այլևս ժամանակավրեպ կառույց է և, կարծում եմ, սա ամենից լավ պատկերացնում է հենց Ռուսաստանը: Ըստ այդմ՝ դրա հետ կապված հայտարարություններն ավելի շուտ ժամանակի մեջ խաղի բնույթի են, քան հեռահար նպատակի: ՀԱՊԿ-ը ՌԴ-ի համար այլևս գործիք է, որը պետք է փորձեն առավելագույնս բարձր գնով «փոխանակել» Եվրասիական անվտանգության նոր համակարգում առավելագույնս բարձր ու հարմար, առավելագույնս լայն տեղի համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
