«Լավ լուր՝ տեղահանված արցախահայերի համար». Նաիրի Հոխիկյան
![]() 699 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 14:45 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր տեղահանված արցախահայերի համար. մինչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունն սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Հերթագրվելու և բնակարան ստանալու համար մեր հայրենակից արցախցիները պետք է դիմում ներկայացնեն Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ որպես վերնագիր նշելով՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ։ Նախարարության կազմած դիմումի օրինակելի ձևը դնում եմ ներքևում՝ նկարի տեսքով։ Եթե կլինեն դժվարություններ, կարող եմ օգնել։ Կարևոր է նշել հետևյալ տվյալները՝ . ընտանիքի անդամների քանակը, կազմը . ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) (յուրաքանչյուր անդամի մասին՝ առանձին) . Արցախի նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը . այլ տեղեկություն Դիմումները կարող եք ուղարկել փոստով՝ Արցախ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։ Արցախի այլ շրջաններում, նաև Երևանում կամ ՀՀ-ի որևէ այլ հատվածում տեղավորված արցախահայերը ցանկալի է, որ դիմեն հնարավորինս շուտ, որպեսզի Արցախի կառավարությունում ամբողջական պատկեր ստացվի, նաև՝ որքան շուտ դիմեք, այնքան շուտ կստանաք ձեր տունը»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
