Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Անհետացած ժամկետային զինծառայողին հայտնաբերել դեռևս չի հաջողվել

Անհետացած ժամկետային զինծառայողին հայտնաբերել դեռևս չի հաջողվել
359
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 21:15

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել էր, որ զինծառայողի բջջային հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, և մինչև անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում, որի գտնվելու վայրն արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ հայտնի չէ։