«Մյուս անգամ չհամարձակվե՛ք...». Հովսեփյանը՝ Պապոյանին
![]() 327 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 10:50 Խորհրդարանը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցը: Առաջարկվում է սահմանել սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի՝ պետության կողմից երաշխավորված գնման դրույթ: Ըստ պատգամավորների՝ դրույթը պետք է լինի ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա: Նախագծի նպատակն է Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռնել սոցիալական աջակցության երաշխավորված հնարավորություններ և թեթևացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական և ֆինանսական պայմանները: Իմքայլական Գևորգ Պապոյանն ասաց. «ՀՀ-ում կան օլիգարխ հողատերեր, ովքեր տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն, նաև՝ սահմանամերձերում: Հիմա էս օրենքի նախագիծը բերում են, հետո ինչ-որ քանակով ինչ-որ բան են արտադրելու սահմանամերձներում ու իրանց մնացած հարյուրավոր հետկարներն էլ մտցնելու են դրա տակ ու ՀՀ քաղաքացիներն իրենց գրպանից վճարելու են էդ օլիգարխին, որպեսզի պետությունը գնի իր բերքը»: Անկախ պատգամավոր, նախագծի համահեղինակ Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց. «Երբ ասում եք՝ օրենքը բերում են, որ հետո օլիգարխիկ տնտեսությամբ զբաղվեն, մի հատ հլը մտածեք՝ ում մասին եք խոսում: Եթե երբևէ ես ինձ թույլ եմ տվել նման գործընթացի մեջ լինել, ի տարբերություն ձեզ ու շատերի, կարող էիք այս խոսքն ասել: Չհամարձակվե՛ք հաջորդ անգամ ձեզ թույլ տալ ինձ նմանատիպ գործընթացների մեջ ներառելու: Իմ նախկին գործընկերներին կասեմ՝ երբ պատերազմի օրերին հայտնվում եք սահմանամերձ գյուղերում ու սելֆի անում, չի նշանակում՝ սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
