«Ինձ համար ընտրություններն արդեն ավարտված են. մենք պարտվեցինք». Նարեկ Սարգսյան
344
Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 20:55
ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար ընտրությունները արդեն ավարտված են: Մենք պարտվեցինք: Մենք ասելով՝ նկատի ունեմ քաղաքական մտածող նորմալ մարդկանց: Քանի որ մեր կուսակցությանը չի հաջողվել անցում կատարել ժամանակակից աշխարհ: Եկեք ցավակցենք ինքներս մեզ: Կարծում եմ՝ Հայաստանը արժանի չէր սրան: Սա քաղաքականության հարց չէ: Սա բիզնես-մարքեթինգային իրականություն է: Այդպիսի դեպքեր էլի կան: Ֆիննական Նոկիան աշխարհի ամենաուժեղ բրենդներից էր, բայց հայտնվեց սմարթֆոնը և Նոկիան խորտակվեց: Հայաստան. «Գինդ» թերթի ստեղծեղը 90-ականներին հարուստ մարդ էր, բայց անցան տպագիր թերթի ժամանակները և խորտակվեց «Գինդն» էլ, իր ստեղծողն էլ: Նույնն էլ պատահել է Կոնգրեսի հետ: Հիշում ե՞ք 2009-ի երևանի Քաղաքապետարանի ընտրությունները, երբ Լևոն Զուրաբյանը հայտարարում էր, որ եթե մենք վերցնենք Երևանի ավագանին՝ կաբելային հեռուստատեսություն կքաշենք, որ ինֆորմացիոն բլոկադան հաղթահարենք: Ցավոք կոնգրեսի անիվը մինչև հիմա բուքսավատ է անում 2009 թվում, երբ ինֆորմացիան բոլոկադա կար: Եվ դա՝ 2021 թվին, երբ 12 տարեկան հայ տիկտոկերներ կան, որ ավելի մեծ լսարան ունեն, քան Հ1-ը, Արմենիան ու «Կենտրոնը» միասին վերցրած: Արհամարեցի՞ր առաջընթացը՝ բարի եղիր հաշտվել խորտակումիդ հետ: Դրա համար Թրամփը հիմար չէր, երբ թվիթերում ու ՖԲ-ում օրը հարյուր փոստ էր անում: Միլիոնավոր մարդիկ ծիծաղում և անլուրջ էին ընդունում նրան: Բայց փոխարենը հարյուր միլիոնավոր մարդկանց հասնում էր նրա խոսքը: Ի տարբերություն Կոնգրեսականների, Թրամփը հանճարեղ բիզնեսմեն է և մարքետինգային հաշվարկ կարողանում է անել: Սարկոզին նույպես հիմար չէր, որ վարվում էր նույն կերպ: Հիմար չէր նաև Տոնի Շեյը, որը իր «ԶԱՊՊՈՍ» կոչվող օնլայ կոշիկի խանութում բոլոր աշխատողների առաջ խնդիր էր դրել շաբաթական մի նորամուծություն անել՝ թեկուզ փոքր: Փաստ. Հայաստանի բնակչության 90 տոկոսը Ֆեյսբուքում և Ինստագրամում է: Ֆեյսբուքում և Ինստագրամում Կոնգրես չկա: Այն ինչ կա, չլինելու հաշիվ է: Ինչքան Նիկոլն է ապիկար քաղաքականության մեջ, տաս այնքան մենք ենք ապիկար ժամանակակից տարրական տեխնոլոգիաների մեջ: Մենք Նիկոլին մեղադրում ենք իրականությունից կտրված լինելու մեջ, բայց մենք Նիկոլից բեթար կտրված ենք իրականությունից: Նիկոլը գոնե էնքան խելք ունի, Ֆեյսբուքը օգտագործում է իր ողջ հզորությամբ: Փոխանակ կոնգրեսի երիտասարդությունը ավագ սերունդին ներարկի նոր տեխնոլոգիաների գաղափարներով, տեղի է ունեցել հակառակը: Փոխանակ կույրերի աչքերը բացվեն, տեսնողներն են փակել աչքերը, որ կույրերից չտարբերվեն: Սա նշանակում է դատապարտվածություն: Բայց նույնիսկ դատապարտված վիճակում պիտի խոսել իրականության մասին: Ուստի եկեք խելացի վարվենք Հայաստանի կործանման մեջ մեղադրենք ո՛չ թե Նիկոլ Փաշինյանին, ո՛չ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ Մարկ Ցուկերբերգին, Սթիվ Ջոբսին, Սթիվ Վոզնյակին և էլի մի քանի հոգու, որ ամբողջ կյանքում թքած ունեցան Հայաստանի ապագայի վրա, ստեղծեցին նոր տեխնոլոգիաներ, հաշվի չառան, որ Հայաստանում քաղաքականությունից հասկացող մարդիկ հավես չունեն էդ նոր տեխնոլոգիաներն օգտագործելու և արդյունքում Հայաստանը չունեցավ ոչ մի նորմալ իշխանություն, պոպուլիստներն էլ երկրի հերը անիծեցին»: