«Առնվազն 18 կուսակցություն ու դաշինք զբաղված է լինելու ձայներ փոշիացնելով». Նաիրի Հոխիկյան
![]() 296 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 12:55 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 քաղաքական ուժ, որոնցից ԱԺ մտնելու նվազագույն շեմը հաղթահարելու իրական պոտենցիալ ունի առավելագույնը 5 կամ 6-ը։ Առնվազն 18 կուսակցություն ու դաշինք զբաղված է լինելու ձայներ փոշիացնելով։ Դրանց մի մասն իշխանության արբանյակի դերում է և միտումնավոր կերպով խաղի մեջ է մտցվել հակառակ ճամբարից ձայներ փախցնելու համար։ Կան քաղաքական ուժեր, որոնք իրականում ազգային արժեքների կրող են, բայց իրենց մեջ ուժ չգտան միավորվելու և ավելի ուժեղ գնալու ընտրություններին։ Միավորվելու դեպքում «5165»-ը, «Զարթոնք»-ը, «Ազգային օրակարգ»-ը, «Արդար Հայաստան»-ը, ՀԴԿ-ն ավելի ազդեցիկ կլինեին և ավելի շատ շանս կունենային խորհրդարան մտնելու։ Այսկերպ անջատ գնալով՝ նույնիսկ ազգային նշաձող ունեցող ու իշխանության վերարտադրման դեմ իրականում պայքարող կուսակցություններն իրենց կամքից անկախ կարող են դառնալ իշխանության վերարտադրման գործին ծառայող, քանի որ եթե պոպուլիզմով, օգնության անվան տակ ընտրակաշառքով ու վարչական լծակներով Նիկոլ Փաշինյանին հաջողվի հավաքել ամենաշատ ձայներ, ապա խորհրդարան չմտած բոլոր ուժերի հավաքած ձայները բոնուսի տեսքով նվիրվելու են նրան։ Ցավում եմ, որ քաղաքական գործիչներն այդպես էլ չեն կարողանում հանուն պետականության զոհաբերել անձնական ամբիցիաները»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
