Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում մի վերջին ու վճռական ապստամբությունը բարձրացնել». Վարազդատ Հարությունյան

«Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում մի վերջին ու վճռական ապստամբությունը բարձրացնել». Վարազդատ Հարությունյան
292
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 22:55

Իրավաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի պնդում և մեկ հարցադրում.
Ա/ Իրադարձություններն այս օրերին ավելի արագ են զարգանում, քան նախորդ 7 ամսում:
Բ/ Ընտրություններին վիժվածքն ու իր վիժվածքների թիմը, ուզենք, թե չուզենք, մեծաքանակ ձայներ են հավաքելու: Չեմ ուզում ասել, թե հաղթելու են:
Գ/ Ըստ էության և ըստ ամենայնի, իրավիճակի ամբողջ հոգեբանական բեռն ընկած է Հայաստանում ապրող հայության՝ ոչ ամբողջ հատվածի ուսերին:
Դ/ Վիժվածքին հրապարակային դեմ արտահայտվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ մեկ-երկու իշխանական կռճոնների:
Ե/ Այդ ուժերից շատերը մասնակցում են ընտրություններին և ենթադրաբար գերմոբիլիզացրել են իրենց մարդկային ամբողջ ռեսուրսը:
Զ/ Ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ունեցող ու իրենց ապագան Հայաստանի հետ կապող ՀԱՅԵՐԸ կողմ են և պատրաստ են այս վիժվածքներին ուժով հեռացնել իշխանությունից։
Է/ Ու կրկին՝ իրադարձությունները զարգանում են ամենօրյա ռեժիմով։ Մեզ համար բացասաբար զարգացող իրադարձությունների գերակշիռ մասն անդառնալի են՝ մարդկային կյանքեր, խեղված ճակատագրեր, հայրենիքն անվերադարձ լքողներ, երկրի քաղաքական վարկանիշ ու ամենակարևորը՝ ինքնիշխանություն։
Հիմա հարցադրումը։
Ամբողջ վերը շարադրվածի հաշվառմամբ հարց է առաջանում, ինչը՞ կամ ո՞վ է խանգարում մի վերջին ու վճռական ապստամբությունը բարձրացնել և այս խեղկատակությանը վերջ տալ:
Դուք հասկանու՞մ եք, անգամ փորձ չի արվում։ Միայն՝ իրավիճակի կործանարար լինելու վերաբերյալ վիրտուալ արձանագրումներ»։