Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել
![]() 191 Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 09:55 Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի մայիսի 28-ը Հայոց պատմության այն ճակատագրական պահերից մեկի խորհրդանիշ թվականն է, երբ ժողովրդի առջև ծառանում է լինել-չլինելուն հավասարազոր խնդիր, կամ բացվում է պատմական շրջադարձի մի հնարավորություն։ Լինել-չլինելու հարցը լուծվեց 1918թ. մայիսի 21-29 տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում հայկական կանոնավոր զինված կազմավորումների և կամավորական ջոկատների տարած ռազմական հաղթանակների շնորհիվ։ Այդ հիմքի վրա հնարավոր դարձավ պատմականորեն տրված հնարավորության օգտագործումը՝ Հայաստանի հանրապետության, որպես ինքնիշխան պետության հռչակման համար։ Հայկական պետականության կայացման և ամրապնդման հնարավորությունները բազմապատկվեցին 1918թ. նոյեմբերին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանն ստացավ շուրջ 60.000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ցավոք, քաղաքական մտքի տկարությունը, առավելապաշտությունը, քաղաքական իրատեսության բացակայությունը թույլ չտվեցին ամբողջությամբ իրացնել հայկական պետականության կայացման եւ ամրապնդման պատմականորեն տրված շանսերը։ Թեև հետին թվով, սակայն Առաջին հանրապետության հայրերը արձանագրեցին ճակատագրական այն սխալները, որոնք պատճառ դարձան Հայաստանի անկախության և տարածքների կեսի կորստյան։ Բոլոր դեպքերում, Առաջին հանրապետությունը դարձավ այն հիմքը, որի վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը, իսկ վերջինիս հիմքի վրա՝ Հայաստանի Երրորդ հանրապետությունը որպես անկախ պետություն։ Առաջին հանրապետության կարճատև պատմությունը լավագույն դաս ծառայեց Ղարաբաղյան շարժման և 1990-ականների իշխանության համար՝ չկրկնելու նույն սխալները, հետևելու իրատեսական քաղաքականության հանրահայտ սկզբունքներին։ Դրա շնորհիվ նվաճվեց Հայաստանի անկախությունը, ձեռք բերվեցին հաղթանակներ, փրկվեց Արցախը, ստեղծվեցին նրա անվտանգության մեխանիզմները։ Վերջին 23 տարվա քաղաքական խոտոր, արկածախնդրական ընթացքը Հայաստանը 100 տարի անց կանգնեցրել է նույնպիսի համազգային աղետի, ուստիև՝ Առաջին հանրապետության դասերը վերհիշելու նույն խնդրի առջև։ Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, և նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
